Իրանը չի վախենում Թրամփի սպառնալիքներից․ Թեհրանն արձագանքել է ԱՄՆ նախագահի հայտարարությանը
Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թեհրանի հասցեին հնչեցված վերջին սպառնալիքներին, հայտարարել է, որ իր երկիրը չի վախենում ԱՄՆ նախագահից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Aljazeera-ն՝ վկայակոչելով Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի խոսքերը։

