Ռուսական ներդրումները Հայաստանի երկաթուղիներում գերազանցել են 30 մլրդ ռուբլին․ Զախարովա

Ինչպես մարտի 30-ին ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտարարեց՝ Մոսկվան բանակցություններ չի վարում Ղազախստանին Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը փոխանցելու շուրջ։ Այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին։

«Հիշեցնեմ, որ 2008թ կնքված կոնցեսիոն համաձայնագրի գործողության ժամկետը 30 տարի է՝ ևս 30 տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Արդեն երկար տարիներ է՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատասխանատու կերպով իրականացնում է համաձայնագրի կատարումը, իսկ ռուսական ներդրումները հանրապետական երկաթուղային ենթակառուցվածքներում ավելի քան 30 միլիարդ ռուբլի են։ Ինչ վերաբերում է բարձր մակարդակով բանակցություններին, դա ավանդաբար մեկնաբանում է ՌԴ նախագահի գրասենյակը»,- ասաց Զախարովան։