Այս իշխանությունն ամեն գնով փորձում է փակել լրագրողների բերանը, զսպաշապիկ հագցնել. Արմինե Օհանյան (տեսանյութ)
«Ես 30 և ավելի տարիներ լրագրության մեջ եմ, իշխանության կողմից միշտ էլ եղել են ճնշումներ լրատվամիջոցների նկատմամբ՝ ուղղակի տարբեր փուլերում տարբեր ձևով են արտահայտվել»,- ասուլիսում ասաց «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը։
Նա նշեց, որ 2018-ին չէր պատկերացնում, որ քաղհասարակությունից, մամուլից իշխանության եղած մարդիկ դաժան ճնշումներ կկիրառեն լրատվամիջոցների նկատմամբ։
«2018-ից հետո բազաթիվ իրադարձություններ եղան լրատվամիջոցների հետ կապված, որոնք վկայում են՝ այս մարդիկ, այս իշխանությունը հարգանք չունի լրատվամիջոցների նկատմամբ, ամեն գնով փորձում են փակել մեր բերանը, զսպաշապիկ հագցնել, այնպես անել, որպեսզի մեր աշխաանքի հնարավորությունները սուղ լինեն, ավելի կաշկանդված լինենք, քան նախկինում էինք»,- ասաց Ա. Օհանյանը։
Նա անդրադառնալով «Հրապարակ» թերթի դեմ իշխանության քայլերին, դատական գործերին, նշեց. «Սովոր ենք դատական հայցերին, շատ ենք ունեցել, մեծ մասի դեպքում հաղթանակ ենք արձանագրել, հիմա իրավիճակը փոխվել է՝ թերթի դեմ երկրի ղեկավարն է դիմել դատարան»։
Մանրամասները՝ «Հրապարակի» տեսանյութում։

