ԻԻՀ նախագահը ռուսերենով շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին աջակցության համար

ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձ է հրապարակել ռուսերենով՝ շնորհակալություն հայտնելով ՌԴ-ին՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին աջակցության համար․

«Վլադիմիր Պուտինի ուղերձները և ռուս ժողովրդի աջակցությունը ոգեշնչում են մեզ այս պատերազմում։ Իրանական ժողովրդի դիմադրությունն ու խիզախությունը խոստանում են նոր կապեր, որոնք կապահովեն Արևելյան Ասիայի անվտանգությունը տարածաշրջանի երկրների կողմից։ Իրանի ժողովրդի անունից շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի կառավարությանը և ժողովրդին», — գրել է Մասուդ Փեզեշքիանը։