Իրանը պաշտոնապես պայմաններ է առաջադրել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմը դադարեցնելու համար
Պատերազմը կշարունակվի մինչև բոլոր պատժամիջոցների վերացումը, դրա մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզաեին։
«Պատերազմը կշարունակվի մինչև Իրանին փոխհատուցում տրվի վնասի համար և Իրանի դեմ բոլոր տնտեսական պատժամիջոցները վերացվեն։ Բացի դրանից, Իրանը պետք է իր ներքին գործերին չմիջամտելու միջազգային իրավական երաշխիքներ ստանա»,- շեշտել է նա, հաղորդում է Tasnim գործակալությունը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։ Ըստ տեղեկությունների՝ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի և Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազաների վրա։
Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

