Թրամփը հայտնել է Իրանի դեմ պատերազմ նախաձեռնողի անունը
Իրանի դեմ պատերազմ նախաձեռնողը պատերազմի նախարար Փիթ Հեգսեթն էր, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Փիթ Հեգսեթն առաջինն էր, որ խոսեց դրա մասին։ Նա ասաց. «Եկեք դա անենք»,- ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ Իրանը ևս մեկ հնարավորություն ունի՝ վերջ տալու Ամերիկայի և դաշնակիցների դեմ ուղղված սպառնալիքներին։ «Եվ մենք հույս ունենք, որ նրանք կօգտվեն այդ հնարավորությունից»,- ասել է Թրամփը։

