Հերքում եմ, ևս մեկ անգամ հերքում եմ․ Հայաստանի տարածքում ադրբեջանական դիրք չի կառուցվել. Սուրեն Պապիկյան

ՀՀ-ում կան մարմիններ՝ ԱԽ, ԱՀԾ, ԱԱԾ, ՊՆ։ ՊՆ-ն կա, որն իր տեղում է, բոլոր ռիսկերը գնահատվում են։ ԱԺ միջանցքում հայտարարեց պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցնող Սուրեն Պապիկյանը։

Անդրադառնալով Ալիևի հայտարարություններին, թե Արցախը եղել է Ադրբեջանի տարածք, այսինքն՝ օկուպանտ են եղել՝ Պապիկյանը հարցին չպատասխանեց։ Ինչ վերաբերում է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական դիրք կառուցելու մասին լուրերին, Պապիկյանը կրկին հերքեց։ 

«Չկա նման բան, հերքում եմ, ևս մեկ անգամ հերքում եմ։ Ադրբեջանը իր տարածքում կառուցել է, մենք էլ ենք կառուցում»,-հայտարարեց նա։
Ճշտող հարցին՝ թե 2021 թվականից ՀՀ-ում օկուպացված տարածքներում Ադրբեջանը ինժեներական աշխատանքներ չի՞ արել՝ ՊՆ ղեկավարը չպատասխանեց, այլ նշեց, թե խոսքն այդ մասին չէ, այլ դիրքեր կառուցելու։

Պապիկյանը ընդդիմադիրների հայտարարությունները համարեց «ռազմատենչ կեցվածք», որը «բերելու է պատերազմ»։

Նրա խոսքով՝ ընդդիմադիրներն ասում են, որ պետք է շարունակել Ղարաբաղյան շարժումը, մինչդեռ, Փաշինյանն ասել է՝ չպետք է շարունակել այդ շարժումը։