Թրամփը դիտարկում է իրանական Խարկ կղզին զավթելnւ հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է իրանական Խարկ կղզին զավթելու հնարավորությունը, ինչը կպահանջի ամերիկյան զինվորականների ցամաքային ներխուժում։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Թրամփին գրավում է Խարկ կղզու ամբողջական գրավման գաղափարը, քանի որ դա կնշանակի ռեժիմի տնտեսական նոկաուտ՝ ըստ էության դադարեցնելով Թեհրանի ֆինանսավորումը»,- ասվում է նյութում։

Միևնույն ժամանակ, Սպիտակ տան պաշտոնյան պորտալին հայտնել է, որ ամերիկյան առաջնորդը դեռևս կղզու վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել։ Սակայն, նրա խոսքով, իրավիճակը կարող է փոխվել, եթե Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման ջանքերը ձգձգվեն։