Փարիզում մեկնարկել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովը

Փարիզում մեկնարկել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել գագաթնաժողովից։

Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Միջուկային էներգիայի գագաթնաժողովին։

Եվրոպական խորհրդարանում Փաշինյանը ելույթ կունենա։ Այցի շրջանակում կկայանա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։