Իրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ
Եթե Իրանը որևէ քայլ ձեռնարկի, որը կկանգնեցնի նավթի հոսքը Հորմուզի նեղուցում, նրանք ԱՄՆ-ի կողմից կստանան 20 անգամ ավելի nւժեղ հարված, քան ստացել են մինչ այժմ, գրել է Թրամփը իր Truth Social-ի էջում։
«Մահը, կրակը և ցասումը կիշխեն նրանց վրա։ Բայց ես հուսով եմ և աղոթում եմ, որ դա տեղի չունենա:
Սա նվեր է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Չինաստանին և բոլոր այն ազգերին, որոնք մեծապես օգտվում են Հորմուզի նեղուցից։ Հուսով եմ՝ սա մի ժեստ է, որն ըստ արժանվույն կգնահատվի։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»,- գրել է նա։

