Իրանի Ղազվինի նահանգին ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ. Al Jazeera

Իրանի հյուսիս-արևմտյան Ղազվինի նահանգի տարածքին ավիահարվածի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը։

Ինչպես տեղեկացրել է նահանգի վարչակազմի ներկայացուցիչը, արկը պայթել է հյուրանոցներից մեկի տարածքում։ Եվս շուրջ 10 մարդ վիրավորվել է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Թեհրանին և Իրանի արևմուտքին։