Փաշինյանը մեկնել է Լեհաստան
Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստանի Հանրապետություն:
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ այցի շրջանակում Ն.Փաշինյանը հանդիպում կունենա Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ, որից հետո Հայաստանի և Լեհաստանի վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով:
Պաշտոնական այցի շրջանակում Ն. Փաշինյանը հանդիպումներ կունենա նաև նախագահ Կարոլ Նավրոցկիի և Սենատի նախագահ Մալգոժատա Կիդավա Բլոնսկայայի հետ:
Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ, որտեղ հանդիպում կունենա լեհական վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ:

