Շատ հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես են տեղակայելու ՀԷՑ-ի ավտոպարկը 263 քմ տարածքում․ «Հանրային հսկող»

«Տեղեկացնում ենք հստակ փաստերով, որ ՀԷՑ ՓԲԸ կողմից վարձակալած տարածքը եղել է 4000 քմ ուղղակի տարածք և 941,92քմ շենք շինություն (ընդհանուր 4 941,92 քմ), իսկ կապալառուի կողմից ՀԷՑ ՓԲ ընկերությունից վարձակալված տարածքը եղել է ընդամենը 263 քմ, իհարկե շատ նմանատիպ տարածքներ են»,- այս մասին հայտնում է «Հանրային Հսկող»-ը։ 

Հայտարարության մեջ նշվում է. «Կրկին անգամ գործ ունենք բացահայտ փաստերի խեղաթյուրման հետ հատուկ մեկ նպատակով, կրկին անգամ շարունակում են սխալ համեմատականներ տանել, որպեսզի մեր ժողովրդի մոտ վատ կարծիք ստեղծեն ՀԷՑ ՓԲ ընկերության մասին, նաև բազմիցս ներկայացվել են համապատասխան պարզաբանումներ, ըստ որոնց նշված ծախսերը ներառված չեն գործող սակագնի մեջ, և տվյալ վարձակալության վճարը կատարվում է սեփականատիրոջ կողմից՝ սեփական ֆինանսական միջոցներով: Վատ է, որ շուրջ 7 ամիս անց, համապատասխան պատասխանատու անձանց այդ տղեկությունը դեռ հասանելի չէ:

Միաժամանակ հայտնում ենք, որ հաշվի առնելով ՀԷՑ-ի ավտոպարկի քանակը և տեխնիկական հնարավորությունները, ամբողջ ավտոպարկի տեղակայումը մեկ տարածքում հնարավոր չէր: Այդ պատճառով տեղակայման վայրի ընտրությունն իրականացվել է՝ հաշվի առնելով շահագործման արդյունավետությունը, աշխատանքների կազմակերպման օպտիմալ պայմանները և արագ արձագանքման ապահովման անհրաժեշտությունը։

Շատ հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես են տեղակայելու ՀԷՑ-ի ավտոպարկը 263 քմ տարածքում»։