Իրանի ԱԳ նախարարը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման պայմանը

Թեհրանն ու Վաշինգտոնը կարող են վերսկսել բանակցությունները միջուկային գործարքի շուրջ, եթե ամերիկյան բանակցային թիմը հետևի նրան, ինչ ասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես տեսնում եմ  հետագա բանակցությունների հնարավորություն, եթե ԱՄՆ բանակցային թիմը հետևի նախագահ Թրամփի ասածներին։

Հավասար արդար գործարք, որը կհաստատեր, որ Իրանը միջուկային զենք չունի»,-Արաղչիի խոսքը մեջբերում է հեռուստաալիքի կայքը։