Աշխարհում ուժերի հավասարակշռությունը փոխվում է․ Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ աշխարհում ուժերի հավասարակշռությունը փոխվում է: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նա մեկնաբանել է X սոցիալական ցանցում օգտատիրոջ գրառման տակ, որը պարունակում էր տեղեկատվություն համաշխարհային իրական ՀՆԱ-ի աճին նպաստող 10 առաջատար երկրների մասին։

Առաջատար տասնյակի մեջ էին մտնում՝ Չինաստանը, Հնդկաստանը, ԱՄՆ-ն, Ինդոնեզիան, Թուրքիան, Նիգերիան, Բրազիլիան, Վիետնամը, Սաուդյան Արաբիան և Գերմանիան։

«Ուժերի հավասարակշռությունը փոխվում է»,-գրել է Մասկը։