Հաստատվել են 2026 թվականի միասնական քննությունների 1-ին փուլի օրերը

Հաստատվել են 2026 թվականի միասնական քննությունների 1-ին փուլի օրերը։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ը։

Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.

▪Հունվարի 24՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»
▪Հունվարի 25՝ «Ֆիզիկա», «Ռուսաց լեզու»
▪Հունվարի 31՝ «Օտար լեզուներ»
▪Փետրվարի 1՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»
▪Փետրվարի 7՝ «Մաթեմատիկա»
▪Փետրվարի 8՝ «Քիմիա», «Հայոց պատմություն»։