Հանրապետությունում ձյուն է տեղում․ իրավիճակը ՀՀ ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։ 

Կոտայքի մարզում, Վարդենյաց լեռնանցքում, Աշոցքի, Ապարանի, Ամասիայի, Եղեգնաձորի և Ջերմուկի տարածաշրջաններում, Նոյեմբերյան, Գյումրի, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր, Վանաձոր, Գորիս, Քաջարան և Մեղրի քաղաքներում տեղում է ձյուն:

Ամասիայի տարածաշրջանում բուք է։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։