Պետք է ամեն օր ապացուցել, որ ազգը կենդանի է, քանի դեռ նրա մասին մտածողներ կան․ Նարեկ Կարապետյան
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման միջոցով:
Ուստի այսօր մեր պարտքն է ոչ թե հիշել միայն, այլ ապրել այդ մտքով՝ պահպանել մեր կենսունակությունը, զարգացնել մեր մշակույթը, պետությունը, և ամեն օր ապացուցել, որ ազգը կենդանի է, քանի դեռ նրա մասին մտածողներ կան:
Եվ այս ամենի համար մենք պետք է լինենք ուժեղ` միասնականությամբ, հաստատակամությամբ և ազգային նպատակների հանդեպ անկոտրում հավատով, որովհետև միայն ուժեղ ազգը կարող է ապահովել իր գոյությունն ու ապագան»։

