Երթևեկության կազմակերպման փոփոխություն Պուշկինի փողոցում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Մասնավորապես՝ Պուշկինի փողոցում՝ Պուշկինի-Սարյան փողոցների խաչմերուկից մինչև Պուշկինի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկ երթևեկելի մասի ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:

