«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ վարչական շենքում ինքնամեկուսացված բոլոր աշխատակիցների կորոնավիրուսի թեստերի արդյունքները բացասական են
«Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության վարչական շենքում ինքնամեկուսացված բոլոր աշխատակիցների կորոնավիրուսի թեստերի արդյունքները բացասական են: Այս մասին Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես գրված է.
«Հարգելի քաղաքացիներ
Տեղեկացնում ենք, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության վարչական շենքում ինքնամեկուսացված բոլոր աշխատակիցների կորոնավիրուսի թեստերի արդյունքները բացասական են: «Ավիաբուժ»բ/կ ՓԲ և «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունների համատեղ միջոցներով ախտահանվել է Ընկերության վարչական շենքը՝ համապատասխան ախտահանիչ նյութերով: «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունն անցնում է իր բնականոն աշխատանքին:
Շնորհակալություն ենք հայտնում Ընկերության բոլոր աշխատակիցներին համավարակի այս դժվարին օրերին ցուցաբերած համախմբվածության, կարգապահության և իրենց պարտականությունների պատշաճ կատարման համար»:
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Հարգելի քաղաքացիներ Տեղեկացնում ենք, որ <<Հայաէրոնավիգացիա>> ՓԲ ընկերության վարչական շենքում ինքնամեկուսացված բոլոր…
Опубликовано Քաղաքացիական ավիացիայի կոմիտե / Civil Aviation Committee Понедельник, 13 апреля 2020 г.

