ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային տրամադրվելիք 90 մլրդ եվրոյի վարկը

ԵՄ առաջնորդները խոստացել են Ուկրաինային տրամադրել 90 միլիարդ եվրո վարկ՝ անհետաձգելի ֆինանսական կարիքները հոգալու համար, սակայն չեն կարողացել համաձայնության գալ շատերի համար նախընտրելի տարբերակի շուրջ՝ այդ վարկը Ռուսաստանի սառեցված ակտիվների դիմաց ապահովելու հարցում։

Եվրամիության առաջնորդների բանակցությունների ավարտից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան լրագրողներին ասել է. «Մենք պարտավորվել ենք և կատարել ենք»։ Նա ասել է, որ ԵՄ առաջնորդները հաստատել են Ուկրաինային հաջորդ երկու տարիների համար 90 միլիարդ եվրո վարկ տրամադրելու որոշումը։