Տեր Վրթանես քահանա Բաղալյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել
Տեր Վրթանեսի առողջական վիճակը ծանր է՝ սրտամկանի սուր ինֆարկտ: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Վաղարշապատի բժշկական կենտրոնում գտնվող Տեր Ղեւոնդը:
Բյուրականի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտամկանի սուր ինֆարկտ է ստացել Վաղարշապատի բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո։
Վեհափառ հայրապետի հրահանգով փորձ է կատարվել նրան Իզմիրլյան բժշկական կենտրոն տեղափոխել, սակայն բժիշկները հրաժարվել են՝ վտանգավոր լինելու պատճառով։
Վիճակը ծանր է, նա գտնվում է Վեհափառի վերահսկողության տակ, այժմ զոնդավորում են։
Մայր Աթոռում ոստիկանապետ Արամ Ղազարյանի հետ նույնատիպ միջոցառման ժամանակ վատացել է նաև լրագրող Անի Ներկարարյանը, նրան օգնել են և տեղափոխել ոստիկանական մեքենայով։

