Աստղիկ Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2025 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ` Աստղիկ Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ:
Աստղիկ Գրիգորյանը ծնվել է 1973 թվականի հուլիսի 14-ին, Երևանում:
Կրթություն
1991-1997թթ. սովորել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում` մանկաբուժություն մասնագիտությամբ:
1997-1998թթ. անցել է ինտերնատուրա Երևանի թիվ 3 մանկական կլինիկական հիվանդանոցում` նույն մասնագիտությամբ:
2000-2001թթ. շարունակել է ուսումը Հայաստանի ամերիկյան համալսարանում` ստանալով հանրային առողջության մագիստրոսի աստիճան:
Աշխատանքային գործունեություն
1995–1997թթ. Հայկական Կարմիր խաչի ընկերությունում եղել է կամավոր, 1997–1999 թթ.-ին համակարգել է առողջապահական և առաջին օգնության ծրագրեր նույն կազմակերպությունում։
1999–2006թթ. զբաղեցրել է ծրագրերի ղեկավարի պաշտոնը UMCOR/Հայաստան կազմակերպությունում։
2006–2025թթ. աշխատել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Հայաստանի գրասենյակում՝ որպես ծրագրերի ղեկավար։
2025թ. սեպտեմբերից աշխատել է ՀՀ առողջապահության նախարարությունում՝ որպես նախարարի խորհրդական։
Ամուսնացած է, ունի 3 երեխա:

