Գյումրու քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած դեպքերով ձերբակալված եղբայրները ազատ կարձակվեն
Հակակոռուպցիոն դատարանը մերժեց Գյումրու քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած դեպքերով ձերբակալված երկու եղբայրներ Կարեն և Կարուշ Հովեյանների կալանքների երկարացման մասին քննիչների միջնորդությունները։ Հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը․
«Վստահաբար կարող եմ պնդել, որ երկու դատական նիստերում էլ իրավաբանությունը հաղթեց քաղաքականությանը։
Եղբայրները դեկտեմբերի 20-ից ազատ կարձակվեն»,- նշել է փաստաբանը։

