Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին կրկին հրավիրել են հարցաքննության․ մանրամասներ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ին, կրկին հրավիրել են հարցաքննության՝ զինվորական քննչական մարմնում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Հայտնում է փաստաբան Ռոման Բաբայանը։
Հիշեցնենք՝ Սամվել Շահրամանյանը ավելի վաղ ՔԿ հարցաքննության էր հրավիրվել Բագրատ Սրբազանի գործով։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության հատուկջոկատայինները կոտրել էին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը, հատուկ տեխնիկայի միջոցով այնտեղից տարել Շահրամանյանին սպասարկող մեքենան, ինչից հետո Բագրատ սրբազանը իր մեքենան նվիրեց Սամվել Շահրամանյանին։

