Դատախազները չէին ներկայացել․ Միքայել սրբազանի գործով դատական նիստը հետաձգվեց

Վերաքննիչ քրեական դատարանում ներկաները Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դիմավորեցին ծափահարություններով։

Նախագահող դատավոր Է. Մանասյանը հայտնեց, որ դատախազները չեն ներկայացել դատարան, նրանք ասել են, թե դատական նիստի օրվա ու ժամի մասին ծանուցագիր չեն ստացել։

Փաստաբան Արա Զոհրաբյանն ասաց՝ նման պայմաններում նիստը չի կարելի շարունակել, նաև խնդրեց, հաջորդ նիստին ավելի մեծ դահլիճ տրամադրել, քանի որ նիստին ներկա լինելու ցանկություն շատերն ունեն։ 

(Ի դեպ Գյումրիից  մեծ թվով մարդիկ էին եկել, սակայն մնացին դրսում, դահլիճում տեղ չլինելու պատճառով։)

Այս գործով դատական նիստը հետաձգվեց. հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 13-ին, ժամը 15.00–ին։

Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանի պաշտպանները դիմել են Վերաքննիչ դատարան՝ խնդրելով ամբողջությամբ բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել Միքայել Աջապահյանի անմեղությունը։

Միքայել Սրբազանին վաղը կտեղափոխեն «Իզմիրլյան» ԲԿ՝ բուժման նպատակով։