Ի՞նչ եղավ Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակումն իրականացնելու համար ձերբակալված անձանց հետ (տեսանյութ)

Հանրային գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի վնասվածքները փորձագետը գնահատել է իբրև թեթև այն դեպքում, երբ նա ստացել է կոտրվածք։ Ավելին, նրա վրա հարձակվողներին ազատ են արձակել դատարանի դահլիճից, երկուսի նկատմամբ կիրառվել է ընդամենը վարչական հսկողություն։ Այս մասին ֆեյսբուքյան լայվի ժամանակ ասել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Ո՞նց է լինում, որ «մեր ձևով» ասելու համար մարդ է կալանավորվում, 3-4 տարի առաջ հայտնած կարծիքի համար Միքայել Սրբազանն է կալանավորվում, ընտրական գործընթացի ժամանակ աղմուկի համար կալանավորվում է Վեհափառի եղբայրը, օրը ցերեկով մասկաներով, պետհամարանիշ փոխելով մարդու վրա խուլիգանական հարձակում գործածներին չեն կալանավորում, Այդ մարդիկ կարո՞ղ են կրկնել նույն հանցանքը։ Էդպես ո՞նց է լինում։ Ընդ որում ՔԿ-ն հենց կալանք է միջնորդել, բայց դատարանը մերժել է, էդպես ո՞նց է լինում, արդարության տեսանկյունից դա նորմա՞լ է», – նշել է փաստաբանը ու հավելել, որ «այս գործում կարծեք թե տուժողի շահերի խախտում է տեղի ունեցել»։