Ռուս և գերմանացի քաղաքական գործիչները գաղտնի հանդիպել են Աբու Դաբիում. DW
Գերմանացի լոբբիստներն ու նախկին բարձրաստիճան քաղաքական գործիչները գաղտնի հանդիպումներ են անցկացնում Կրեմլի վստահելի անձանց հետ կապեր հաստատելու համար, հայտնել է Deutche Welle-ը։
Հրատարակության տվյալներով՝ գերմանական կողմից եղել են Դաշնային կանցլերի նախկին ղեկավար Ռոնալդ Պոֆալան, Բրանդենբուրգի նախկին վարչապետ Մաթիաս Պլացեկը և Գերմանա-ռուսական ֆորումի գործադիր տնօրեն Մարտին Հոֆմանը։ Ռուսական կողմից՝ «Գազպրոմի» վերահսկիչ խորհրդի նախագահ Վիկտոր Զուբկովը և Մարդու իրավունքների նախագահական խորհրդի ղեկավար Վալերի Ֆադեևը, որը ԵՄ պատժամիջոցների տակ է հայտնվել՝ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը արդարացնելու նպատակով «ապատեղեկատվություն և քարոզչություն» տարածելու համար։
Աբու Դաբիի կայացել է 4-րդ նմանատիպ հանդիպումը։ Նախկինում Ռուսաստանի և Գերմանիայի քաղաքական գործիչները մի քանի անգամ հանդիպել էին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։ Պաշտոնապես հանդիպումները նվիրված էին «Պետերբուրգյան երկխոսության»՝ Գերմանիայի և Ռուսաստանի միջև քաղաքացիական հասարակությունների ֆորումի շարունակմանը, որի ղեկավարության մեջ էին նաև այդ քաղաքական գործիչները։

