Ալիևի օգնականն ու Իրանի արտաքին գործերի փոխնախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմաթ Հաջիևը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Վահիդ Ջալալզադեի հետ:
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել Վահիդ Ջալալզադեի Բաքու կատարած այցի շրջանակներում։
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային հարցեր։

