2026 թ․ խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա. ՀԾԿՀ

2026 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա: Այդ մասին հայտնում են ՀԾԿՀ-ից:

Սույն թվականի նոյեմբերի 26-ի նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2026 թվականի սակագները:

  • Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2026 թվականին սակագինը՝ 180 դրամ,
  • մյուս բոլոր բաժանորդների համար՝ 200,42 դրամ։

Հանձնաժողովի կողմից կատարված մոնիթորինգի արդյունքում հաշվարկվել է լրացուցիչ շուրջ 492000 խմ ծավալ, որը սակագնի վրա ունեցել է դրական ազդեցություն։ Բացի այդ, դրական ազդեցություն է ունեցել նաև մանրածախ ջրամատակարարման ծավալի փոփոխությունը։