ՖԻՖԱ-ի նախագահը ցավակցություն է հայտնել Նիկիտա Սիմոնյանի մաhվան կապակցությամբ
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ցավակցություն է հայտնել լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ հավաքականի կազմում օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ։
«Ցավով տեղեկացա Նիկիտա Սիմոնյանի 99 տարեկան հասակում մահվան մասին։ Խորհրդային Միության հավաքականի նախկին հայտնի ավագը, ով գլխավորեց ազգային հավաքականը աշխարհի առաջնության իրենց առաջին խաղում և խփեց իր ազգի առաջին գոլը եզրափակիչում, իր կյանքի զգալի մասը նվիրեց ֆուտբոլին։ ՖԻՖԱ-ի և ամբողջ համաշխարհային ֆուտբոլային հանրության անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքին, սիրելիներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել և աշխատել են նրա հետ»,- գրել է Ինֆանտինոն սոցիալական ցանցերում։
Նիկիտա Սիմոնյանը կյանքից հեռացել է նոյեմբերի 23-ին՝ 99 տարեկան հասակում։ Նա Մոսկվայի «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն է՝ խփած 160 գոլով։ «Սպարտակի» կազմում Սիմոնյանը դարձել է ԽՍՀՄ քառակի չեմպիոն (1952, 1953, 1956, 1958) և կրկնակի գավաթակիր (1950, 1958)։
Որպես գլխավոր մարզիչ՝ Սիմոնյանը թիմին երկու անգամ հասցրել է ԽՍՀՄ չեմպիոնության (1962, 1969) և երեք անգամ նվաճել ԽՍՀՄ գավաթը (1963, 1965, 1971)։

