Հայաստանը չի մասնակցի Բիշքեկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին. Յուրի Ուշակով
ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարը 2026 թվականի հունվարի 1-ին կդառնա Թաալաթբեկ Մասադիկովը, ով ներկայումս զբաղեցնում է կազմակերպության ղեկավարի տեղակալի պաշտոնը: «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով, Ռուսաստանի, Ղրղզստանի, Բելառուսի և Տաջիկստանի ղեկավարները կմասնակցեն ՀԱՊԿ գագաթնաժողովին, որը կկայանա հինգշաբթի օրը Բիշքեկում։ Հայաստանը չի մասնակցի։

