Թրամփը դադարեցրել է Ուկրաինայի hակամարտության ֆինանսավորումը. Քերոլայն Լևիթ
ԱՄՆ-ն դադարեցրել Է Ուկրաինայի հակամարտության ֆինանսավորումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթ:
«Նախագահ Թրամփը դադարեցրել է այս պատերազմի ֆինանսավորումը, սակայն Միացյալ Նահանգները նախկինի պես մեծ քանակությամբ զենք է ուղարկում կամ վաճառում ՆԱՏՕ-ին։
Այնուամենայնիվ, մենք չենք կարող դա անել անընդհատ: Եվ նախագահը ցանկանում է, որ այս պատերազմն ավարտվի»,- նշել է Լևիթը։

