Հավատարմությունս եմ բերում Ազգընտիր Հայրապետիս. Տեր Բենիամին
Տեր Բենիամին քահանա Ծատուրյանն իր աջակցությունն է հայտնել Հայ առաքելական սուրբ եկեղեցուն ու Վեհափառ Հայրապետին։
«Միանալով հոգևոր եղբայրներիս իմ որդիական խոնարհումս և հավատարմությունս եմ բերում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Ազգընտիր Հայրապետիս։
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»,-նշել է Տեր Բենիամինը։
Տեր Բենիամինը Մասյացոտնի թեմից է, որի առաջնորդը՝ Գևորգ Սրբազանը, միացել է եկեղեցուն դեմ դուրս եկած իշխանությանը։

