Տիգրան Սարգսյանի ղեկավարած հիմնադրամը թվայնացնում է Տաջիկստանի հարկային համակարգը

ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական զարգացման բանկի փոխնախագահ Տիգրան Սարգսյանի ղեկավարած Թվային նախաձեռնությունների հիմնադրամը սկսել է Տաջիկստանի Հարկային կոմիտեի հետ համագործակցություն՝ ոլորտը թվայնացնելու համար։ Այս մասին հայտնում է տաջիկական «Խովար» լրատվական գործակալությունը։

Տիգրան Սարգսյանի կարծիքով, ստորագրված հուշագիրը «նոր հնարավորություններ է բացում հարկային համակարգի արդյունավետության բարձրացման, առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման և Եվրասիական տարածաշրջանի երկրների միջև լավագույն փորձի փոխանակման համար»։ «Համատեղ նախաձեռնությունները կնպաստեն տնտեսվարող սուբյեկտների միջև փոխգործակցությանը, կհեշտացնեն կրկնակի հարկման պահանջների պահպանումը և կստեղծեն ժամանակակից հարկային տեղեկատվական համակարգ», – նկատել է ՀՀ նախկին վարչապետը՝ ստորագրելով Դուշանբեում համապատասխան հուշագիրը։