Նիկոլին օգնության է հասնում առաջին նախագահը
Իշխանության դժնդակ օրերը սկսված են, և դա ավետեց առաջին նախագահը:
Նա յուրօրինակ օգնության ձեռք մեկնեց Փաշինյանին այս բարդ`կարելի է ասել ճգնաժամային վիճակում: Նախանձելի չի Նիկոլի վիճակը:
Առաջին նախագահի այս դեմարշը պատասխանեց մի քանի հարցերի․
- Նիկոլը օգտվում է ԼՏՊ-ի աջակցությունից, և շատ նիկոլականներ պետք է այս բացահայտ փաստից հետևություններ անեն:
- 2-րդ և 3-րդ նախագահները բացահայտ թիրախավորվեցին առաջին նախագահի կողմից, ինչը Նիկոլի քաղաքական գործունեության ողջ իմաստն է:
- Չգիտես ինչու առաջին նախագահը չխոսեց Նիկոլի այլանդակ ֆեյքերի, նրանց հայհոյանքների և ատելության քարոզի մասին, չխոսեց նրանց լրատվամիջոցների մասին, այլ հիշատակեց միակողմանի բաներ:
- Ապրիլյանի մասով էլ արդեն պարզ է, որ այդ ժամանակավոր կառույցը կորոնավիրուսի հետ միասին հեռանալու է ասպարեզից, դրա համար սա կմատուցվի՝ որպես առաջին նախագահի հորդոր և այն կփակվի շուտով, հատկապես որ Սերժ Սարգսյանը պատրաստ է գնալ այդ հանձնաժողով հանդիպման:
Կարճ ասած, Նիկոլի համար առաջին նախագահի հայտնվելը վատ նշան էր:
Հ.Գ. Պատերազմական վիճակ այսօր միայն ֆեյսբուքում է:
Պետք չի մարդկանց պատերազմով վախեցնել, այն էլ այս մեկուսացված օրերին:
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից
Նիկոլին օգնության է հասնում առաջին նախագահըԻշխանության դժնդակ օրերը սկսված են և դա ավետեց առաջին նախագահը:Նա…
Опубликовано Վահան Բաբայան Вторник, 7 апреля 2020 г.

