Նիկոլը մարտահրավեր է նետում հասարակությանը

Ակնհայտ է, որ մեր հասարակության լայն շերտերին դուր չեն եկել պետական ապարատում ինքնապարգևավճարների գործընթացները և հատկապես այն հանգամանքը, որ ՊԵԿ-ում ղեկավարներն իրենք իրենց միլիոնավոր դրամների պարգևավճարներ են տվել:
Հասարակության մեծ մասը համարում է, որ սա էլ կոռուպցիայի ինչ-որ դրսևորում է և պետության հաշվին Նիկոլի իշխանավորները փորձում են իրենց բարեկեցության խնդիրը լուծել՝ իրենք իրենց միլիոնավոր դրամի պարգևավճարներ տրամադրելով:

Եվ այս պահին Նիկոլը կանգնած է երկընտրանքի առջև՝ կամ պետք է լսի հասարակության կարծիքը և պատժի պետության հաշվին բարեկեցիկ ապրելու ցանկություն ունեցող չինովնիկներին, կամ պետք է մարտահրավեր նետի հասարակությանը՝ աչք փակելով հասարակական բողոքի վրա, սատարելով սեփական պաշտոնյաներին:

Ցավոք, Նիկոլը ընտրեց երկրորդ ճանապարհը. նա արդարացնում է իր գործելաոճը և դրանով իսկ սեփական հասարակությանը մարտահրավեր նետում, հակադրվում, որն ակնհայտորեն բերելու է նրա նկատմամբ անվստահության էլ ավելի մեծ բազայի հասարակության մեջ, մյուս կողմից նաև պետք է նկատել, որ եթե պարգևավճարների այս տրադիցիան շարունակական լինի, ապա հասարակությունն ինքը հասկանալով, որ Նիկոլը չի լսում իր բողոքի ձայնը, ստիպված է լինելու այլ ճանապարհներ որոնել՝ իշխանությանը սեփական կամքը պարտադրելու և ստիպելու, որպեսզի օրվա իշխանությունը բռնազավթած գործիչները լսեն հասարակության կարծիքը և չփորձեն պետության ռեսուրսների և պետական պաշտոնների հաշվին ապահովել սեփական բարեկեցությունը: Նիկոլը պետք է հիշի, որ ինքը իշխանությունը բռնազավթել է՝ հասարակության կյանքը լավացնելու խոստումներով, այլ ոչ՝ սեփական թայֆայի…

 

Menua Harutyunyan-ի ֆեյսբուքյան էջից

Նիկոլը մարտահրավեր է նետում հասարակությանըԱկնհայտ է, որ մեր հասարակության լայն շերտերին դուր չեն եկել պետական…

Опубликовано Menua Harutyunyan Вторник, 29 января 2019 г.