Վաղարշապատի ընտրությունների նախօրեին կազմակերպության դիտորդական առաքելությունը կսահմանափակվի՞

«Պառլամենտարիզմի զարգացման հասարակական կենտրոն» ՀԿ հիմնադիր Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ իրենց նկատմամբ վարույթ է հարուցվել։

Մելոյանի խոսքով՝ վարույթը վերաբերում է մի քանի դիտորդական առաքելությունների գործունեությանը, և առաջիկայում պետք է քննարկում կայանա հավատարմագրման հետ կապված հարցերով.

«Մեր նկատմամբ վարույթ է հարուցվել, մի քանի դիտորդական առաքելությունների հետ կապված քննարկում պետք է լինի՝ հավատարմագրման հարցերով։ Այսինքն՝ հնարավոր է, որ վաղվա ընտրություններին մեր մասնակցության հարցը բարձրացվի»,- ասել է նա։

Նշենք, որ վաղը Վաղարշապատում տեղի կունենան արտահերթ ընտրություններ։