Ինչու է ՀՀ-ն Արաքս գետի պատնեշի նախագիծը համաձայնեցնում Թուրքիայի հետ․ ԱԳՆ-ի մեկնաբանությունը

Ինչու է ՀՀ-ն Արաքս գետի պատնեշի նախագիծը համաձայնեցնում Թուրքիայի հետ ԱԳՆ-ը, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման, մեկնաբանել է, թե ինչու է Երևանը Արաքսի ափին ամբարտակ կառուցելու նախագիծը համաձայնեցնում Անկարայի հետ, թեև պայմանագրում նման պահանջ չկա։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ Հայաստանի Հանրապետությունը ծանուցել է Թուրքիայի Հանրապետությանը Արաքս գետի ափամերձ հատվածի ամրակայման աշխատանքների վերաբերյալ՝ պայմանագրային դրույթներին համապատասխան։

«Միաժամանակ, ըստ անհրաժեշտության, կողմերի միջև թեմայի վերաբերյալ լինում են շփումներ և խորհրդակցություններ՝ երկու հարևան երկրների միջև համագործակցության տրամաբանության մեջ», – հավելել են ԱԳՆ-ից: