«Անտիֆեյքի» լրագրող Իշխան Խոսրովյանին ձերբակալել են
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Քիչ առաջ քաղաքային համարով զանգ ստացա Իշխան Խոսրովյանից։ Նա հայտնեց, որ իրեն ձերբակալել են, գտնվում է Երևանի ոստիկանության քաղաքային վարչությունում, ու շուտով տեղափոխելու են Երևանի քննչական»։
Ավելի վաղ Մելիքյանը հայտնել էր, որ գործընկերները չեն կարողանում կապվել «Անտիֆեյք» լրատվականի աշխատակից Իշխան Խոսրովյանի հետ։

