Քիչ առաջ Սրբազան պայքարի աջակիցներն ակցիա են իրականացրել Արշակունյաց պողոտայում (տեսանյութ)
Քիչ առաջ Սրբազան պայքարի աջակիցներն ակցիա են իրականացրել Արշակունյաց պողոտայում։ Նրանք վերգետնյա անցումի վրա պարզել են «Ոգին հաղթելու է դուխին» գրությամբ պաստառ և գունավոր ծուխ արձակել։
«Սպասում ենք բոլորիդ այսօր 14:00 Արշակունյաց պողոտա 24/1 (Շենգավիթ դատարանի մոտ) ի աջակցություն Բագրատ Սրբազանի և 17 Արդարների»,– տեսանյութին կից նշված է «Սրբազան պայքար» ֆեյսբուքյան էջում։

