Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ բանագնաց Մագդալենա Գրոնոյին:

Ադրբեջանական ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր: