Քանի դեռ Բաքվի բռնապետը կա իշխանության, երբեք չի լինի խաղաղության պայմանագիր․ Կարեն Հովհաննիսյան

Տարիներ առաջ, մինչև 2020թ․-ի պատերազմը, Բաքվի բռնապետը Գանձակում մասնակցում էր պատմության թանգարանի բացմանը։

Կանգ է առնում մի քարտեզի մոտ և սկսում է կարդալ Հայաստանի Հանրապետության տեղանունները, որոնք գրված են լինում ճիշտ այնպես, ինչպես որ կա ՀՀ-ում։ Տեղն ու տեղը, ուղիղ եթերով, աշխատանքից հեռացնելու հրաման է տալիս նորաբաց թանգարանի տնօրենին, այնուհետև հրահանգում քարտեզը տեղում ապամոնտաժել, իր աչքի առաջ ու փոխարենը կախեն քարտեզ , որտեղ ՀՀ-ի տեղանունները, աշխարհագրական անունները գրված կլինեն հորինված ադրբեջանական ավանումներով։ Բաքվի բռնապետը մշտապես Հայի ու Հայաստանի թեման թեժացնում է, քանի որ հենց դա է իր պաշտոնավարման երկարակեցությունը։ Կարճ ասած, շարքային ադրբեջանցուն սարսափի մեջ է պահում, որ եթե ինքը չլինի, ապա Ադրբեջանը կորած է․․․ Ասել եմ ու կասեմ, քանի դեռ Բաքվի բռնապետը կա իշխանության, երբեք չի լինի խաղաղության պայմանագիր։ Մոռացեք դրա մասին։

 

Կարեն Հովհաննիսյան