Ալիևը չի մասնակցի Երևանի գագաթնաժողովին. Բաքուն պաշտոնապես հաստատել է
Բաքուն պաշտոնապես հաստատել է` Ալիևը չի մասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
Ադրբեջանական կողմը չի կարծում, որ ներկա պայմաններում ամենաբարձր մակարդակով այդ միջոցառմանը մասնակցելը հնարավոր կլինի, ասել է Ալիևի օգնականը տեղական լրատվամիջոցներին:
Նշել են, թե երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը դեռևս թույլ չի տալիս նախագահ Ալիևի այցը Երևան համարել իրատեսական քայլ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանն ամենաբարձր մակարդակով հրավիրել է Թուրքիային և Ադրբեջանին՝ մասնակցելու 2026 թվականի մայիսին Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։

