Ֆրանսիան պատրաստվում է զորքեր տեղակայել Ուկրաինայում. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն
Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանով, պատրաստվում է մինչև 2000 զինվորներից և սպաներից բաղկացած ռազմական կոնտինգենտ տեղակայել Ուկրաինայում Կիևի ռեժիմին աջակցելու համար, հաղորդում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոն՝ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ։
ՌԴ ԱՀԾ-ն նախկինում հաղորդել էր, որ Մակրոնը երազում է Ուկրաինայում ռազմական միջամտության մասին: Որպես քաղաքական գործիչ ձախողվելով և երկիրը երկարատև սոցիալ-տնտեսական ճգնաժամից դուրս բերելու հույսը կորցնելով՝ նա չի կորցնում՝ պատմության մեջ որպես ռազմական առաջնորդ մտնելու հույսը:
«Նրա հանձնարարությամբ Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբը պատրաստվում է մինչև 2000 զինվորներից և սպաներից բաղկացած ռազմական կոնտինգենտ տեղակայել Ուկրաինայում Կիևի ռեժիմին օգնելու համար», – ասվում է հայտարարության մեջ։

