Այսօր ոգու հզորության օր է, այսօր փառաբանենք բոլոր ժամանակներում իրենց կյանքը Հայրենիքին նվիրաբերած հայորդիներին և հարց տանք ինքներս մեզ՝ արդյոք պարտք չունե՞նք նրանց առջև, արդյոք իրագործու՞մ ենք նրանց երազանքները և բավարար չափով հոգ տանում տեսակի ու Հայրենիքի պահպանության համար: