Երևանի երեք վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի խտությունը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 15-21-ը (2025թ.)։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾ Կենտրոնում՝ հոկտեմբերի 16-ին և 21-ին,
◾ Արաբկիրում՝ հոկտեմբերի 20-ին,
◾Նոր Նորքում՝ հոկտեմբերի 16-ին և 18-ին,
◾ Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾ Նոր Նորքում՝ հոկտեմբերի 17-ին,
◾Արաբկիրում՝ հոկտեմբերի 15-19-ը և 21-ին,
◾ Շենգավիթում` հոկտեմբերի 15-17-ը,
◾ Կենտրոնում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։