Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի գործով վկա է
Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի գործով վկա է, Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ նիստին ասաց հանրային մեղադրող Գորիկ Հովակիմյանը` ներկայացնելով գործով հետազոտման ենթակա փաստերը։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան:
Եռաբլուրի հողերի օտարման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հանրապետության նախագահն էր։

