Ֆրանսիայի նախկին նախագահը գտնվում է Փարիզի Սանտե բանտում
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, որը պաշտոնավարել է 2007-ից 2012 թվականներին, պատիժը կկրի Սանտե բանտում, որը գտնվում է Փարիզի 14-րդ շրջանում՝ Սենի ձախ ափին։
Հիշեցնենք, որ Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահին մեղավոր էր ճանաչել 2007 թվականին նրա ընտրարշավի ժամանակ լիբիական ֆինանսավորման գործի շրջանակներում, հաղորդում էր BFMTV հեռուստաալիքը։
Դատարանը Սարկոզիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման։

