Գյումրու համայնքապետարանը հոկտեմբերի 21-ից գործադուլ կանի. փոխքաղաքապետ

Գյումրու համայնքապետարանը վաղվանից գործադուլ կանի։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը, որը համայնքապետ Վարդան Ղուկասյանի փեսան է։

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ։ Ձերբակալվածների թվում է նաև համայնքի ղեկավարը, ճարտարապետը։